ԱՄՆ-ում ամսագրերի խոշորագույն հրատարակիչ՝ People, Fortune և Time, CNNMoney.com-ը 6%-ով (500 աշխատակից) կկրճատի աշխատատեղերը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ընկերության ղեկավար Լորա Լենգին:
Ներկայում ընկերությունը 8000 աշխատակից ունի: Լենգի խոսքով՝ հաշվի առնելով իրենց ոլորտում առկա մշտական և զգալի փոփոխությունները՝ իրենք պետք է շարունակեն վերափոխել ընկերությունը՝ այն ավելի կոմպակտ և ճկուն դարձնելով:
Ըստ նրա՝ կրճատումը ընկերության վերափոխման կարևորագույն գործընթացի մի մասն է:










































