«Միլան»-ի կիսապաշտպան Ստեֆան Էլ-Շարավիի գործակալը հաստատել է, որ իր հաճախորդը պատրաստ է երկարաձգել ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը: 20-ամյա ֆուտբոլիստը 2012 թվականի հուլիսին թիմի հետ մինչև 2017 թվականը ժամկետով պայմանագիր է ստորագրել:
«Առաջիկա օրերին կբանակցեմ «Միլան»-ի հետ Էլ-Շարավիի` «Միլան»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը մինչև 2018 թվականը երկարաձգելու նպատակով»,- Football Italia-ն մեջբերում է Ստեֆանի գործակալի խոսքերը:
Հիշեցնենք` տաղանդավոր ֆուտբոլիստը մասնակցել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 22 հանդիպումների և 15 գոլ հեղինակել:







































