Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան, ով ավելի վաղ հանդես էր գալիս «Ռեալ»-ում, մեկնաբանել է երկրպագուների սուլոցները մարիդյան ակումբի ավագ Իկեր Կասիլյասի հասցեին:
Երկրպագուները Կասիլյասին սուլել են Լա Լիգայի 23-րդ տուրում կայացած «Դեպորտիվո»-ի հետ խաղում (2:0): Նրանք դժգոհ էինք նախորդ՝ «Ատլետիկո»-ի հետ խաղում (4:0) Կասիլյասի գործողություններից:
«Բոլոր գրանդ ակումբների երկրպագուները շատ պահանջկոտ են: Բայց «Յուվենտուս»-ի երկրպագուներն անհավանական են:
Այստեղ Բուֆոնին չեն սուլում, ինչպես Կասիլյասին՝ «Ռեալ»-ում, քանի որ նրանք շատ լավ են խաղում: Այստեղ նման բան գրեթե անհնար է»,- Մորատայի խոսքերը մեջբերում է Cadena Cope-ն:









































