ՔՓՌ-ն կարող է 3 ֆուտբոլիստների իրավունքներ ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Անժի»-ի կենտրոնական պաշտպան Քրիստոֆեր Սամբան հաջողությամբ անցել է բուժզննումն ու այսօր` հունվարի 31-ին, անձնական պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
Բացի այդ, ՔՓՌ են տեղափոխվել կիսապաշտպաններ Ջերմեյն Ջենասն ու Դևիդ Բենտլին, ովքեր ծանոթ են թիմի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապին՝ «Տոտենհեմ»-ից:









































