Քոչարյանների ընտանիքն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դատական գործով այսօր հայտնի դարձավ, որ Քոչարյանների շահերի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը փաստաբան չէ, բայց իր փաստաբանական գործունեության համար վարձատրություն է ստացել, ինչը, ըստ պատասխանող կողմի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի, կոչվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն և ենթակա է վարչական պատասխանատվության:
Հայցվոր կողմի ներկայացուցիչները վերջապես հստակեցրին իրենց հայցապահանջը` նշելով, որ զրպարտությունը նաև վիրավորանք է: Նախնական դատական նիստը ավարտվեց, և ապրիլի 20-ին պատասխանող կողմը կներկայացնի իր առարկությունը:








































