«Բարսելոնա»-ի պաշտպան Չավի Էրնանդեսը ափսոսում է, որ իր թիմին չի հաջողվել առավելության հասնել Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները: Չավին դժգոհ է խաղի մրցավարներից:
«Ռեալ»-ը կարողացավ խուսափել պարտությունից միայն մեր գնդակ կորցնելու շնորհիվ: Մենք լավագույնն էինք խաղադաշտում, սակայն մրցակցին ներել ենք:
Քրիշտիանու Ռոնալդուն կանոնների խախտում թույլ տվեց, որը, սովորաբար, պատժվում է դեղին քարտով: Խաղից բազմանշանակ տպավորություններ ունեմ: Հաղթանակներ գրանցելու համար շատ գոլեր պետք է հեղինակենք»,- հայտնել է Չավին:







































