ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը պատահաբար հայտնվել է ամերիկյան Fox 5 San Diego հեռուստաալիքի լուրերի սյուժեում՝ գրում է Lenta.ru-ն:
Ուրբաթ օրը՝ փետրվարի 13-ին, երեկոյան հաղորդավարուհին ուղիղ եթերում հայտնել է աղջկա բռնաբարության մասին: Այն պահին, երբ խոսքը եղել է միակ կասկածյալի մասին, որին մեղադրանք չի առաջադրվի, կադրում հայտնվել է Օբամայի դեմքը և մակագրություն՝ «Ոչ մի մեղադրանք»:
Լուրերի խմբագիր Մայք Վիլեն խոստովանել է, որ իր աշխատակիցները սխալ են թույլ տվել: «Դա միտումնավոր չի եղել»,- ասել է նա:
Իսկ այն հարցին, թե ինչու հեռուստաալիքը ներողություն չի խնդրում՝ Վիլեն պատասխանել է, որ իրենք չեն կենտրոնանում այդպիսի աննշան թյուրիմացությունների վրա:










































