Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ «Լիվերպուլ»-ի հարձակվող Դանիել Սթարիջը կարևոր ֆուտբոլիստ է ընտրանու համար, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Իհարկե, հիանալի է, որ նա վերադարձել է: Ուրախ եմ, որ նա կրկին խաղում է: Մենք դեռ մի քանի շաբաթ ունենք, որպեսզի կարողանանք հավաքել այն ֆուտբոլիստներին, ովքեր կկարողանան օգնել Անգլիայի ազգային հավաքականին:
Բոլորս էլ գիտենք, որ Սթարիջը կարևոր ֆուտբոլիստ է մեր ընտրանու համար: Ցավալի էր, որ նա վնասվածք ստացավ հավաքականի ճամբարում»,- հայտարարել է Հոջսոնը:






































