«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան հայտնվել է «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը 2016 թվականի հունվարին, երբ լրանա տրանսֆերային գործարքների վրա դրված արգելքի ժամկետը:
Հիշեցնենք, որ Մատան «Չելսի»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականի հունվարին: Նրա տրանսֆերի դիմաց 47 մլն եվրո է վճարվել: Ընթացիկ մրցաշրջանում նա 22 հանդիպում է անցկացրել և 6 գոլ հեղինակել:









































