Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Շերդան Շակիրին հայտարարել է, որ իր թիմը կնվաճի երկրի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք, որ Յուպ Հայնկեսի սաներն իրենց ամենամոտ հակառակորդ «Բայեր»-ին գերազանցում են 11 միավորով: Ինչ վերաբերում է Դորտմունդի «Բորուսիա»-ին, ապա վերջինս առաջատարին զիջում է 12 միավորով:
«Ամենաբարդ և ամենավտանգավոր ամիսն անցյալում է: Ես խոսում եմ նոյեմբերի մասին: Ես երբևէ չեմ կասկածել, որ մենք կնվաճենք երկրի չեմպիոնի կոչումը: Այս տարի մենք գիտենք, թե ինչի համար ենք պայքարում և թույլ չենք տա մեզ թուլանալ»,- հայտարարել է Շակիրին:










































