«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի՝ «Միլան» տեղափոխությունը՝ նշելով, որ «քաղաքիններ»-ը դժվարություններ կունենան նրան փոխարինելու հարցում:
«Սա լավ հնարավորություն է Բալոտելիի համար լինել ընտանիքի կողքին և հանդես գալ «Միլան»-ում: Կարծում եմ՝ Մարիոն կկարողանա բարելավել իր խաղը և ես ուրախ եմ, որ նա կդառնա աշխարհաի լավագույն ֆուտբոլստներից մեկը: Երբեմն ձեզ կարող է հիասթափեցնել նրա պահվածքը, սակայն նա լավ մարդ է:
Ես կորցրեցի թիմի համար կարևոր հարձակվողի: Այժմ բարդ կլինի փոխարինել նրան: Հիմա մեզ պաշտպաններ են անհարժեշտ, սակայն նրանց տրանսֆերների ձեռքբերումը ևս բարդ կլինի»,- նշել է իտալացի մասնագետը:



































