Մադրիդի «Ռեալ»-ի ու Բրազիլիայի հավաքականի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը այցելել է Մադրիդ, որտեղ ներկա է եղել «Ռեալ»-ի մարզմանը, ինչից հետո ակումբի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել՝ խոսելով առաջիկա Կլասիկոյի մասին:
«Կլասիկոն մրցաշրջանի լավագույն խաղն է, ու կապ չունի՝ այն գավաթի խաղարկությունում է, Չեմպիոնների Լիգայում, թե Լա Լիգայում: Սրանք շատ կարևոր խաղեր են:
Կարծում եմ՝ թիմը կենտրոնացած է ու վստահ է, ու ես նկատեցի, որ խաղացողները խաղից առաջ լավ տրամադրություն ունեն: Երբ «Սանտիագո Բեռնաբեու»-ն լեփ-լեցուն է, ստեղծվում է հիասքանչ մթնոլորտ, ու դու պետք է ամեն ինչ անես հաղթանակի համար: «Ռեալ»-ը լավ մարզավիճակում է ու վերադարձել է ճիշտ ուղի»,- հայտարարել է բրազիլացին:









































