Եգիպտոսի հարավում՝ Նեղոս գետի վրա, խորտակվել է զբոսաշրջային նավ, որի վրա եղել է 112 մարդ,- հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ նավը Լուքսոր քաղաքից ուղևովել է Ասուան:
Հեռուստաալիքի տվյալներով` նավի վրա օտարերկրացի զբոսաշրջիկներ չեն եղել: Վթարի հետևանքով տուժածներ չկան:
Անհայտ պատճառներով Ասուանից հինգ կիլոմետր հյուսիս նավը բախվել է քարերի:











































