ԱՎԾ-ն ամփոփել է 2014թ.-ին նորածիններին ավելի հաճախ տրված անունների ցանկն ըստ սեռի:
Անցած տարի տղաներին ամենից շատ անվանել են Դավիթ, Նարեկ և Ալեքս: Հաճախ տրվող անուններից են նաև Տիգրան, Գոռ, Հայկ, Արթուր, Արման, Ալեն, Էրիկ, Սամվել: Արդեն տարածված անուններից շատ են տրվել Արամ, Արտյոմ, Գագիկ, Սարգիս, Աշոտ, Արսեն, Հովհաննես, Միքայել, Լևոն, Կարեն և այլ անունները:
Ցանկում տղաների համար համեմատաբար նոր անուններ են Մարկը, Արեգը, Ավետը, Ալեքսանդրը և այլ անուններ:









































