Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Պրեսկոտի գնահատականներին լուրջ չեմ վերաբերվում

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը


– Հայաստան կատարած այցից հետո ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնախմբի` Հայաստանի հարցով համազեկուցողները բավական կոշտ քննադատության ենթարկեցին իշխանություններին` նշելով, որ «2008-ի մարտի իրադարձություններին մասնակցած անձանց կալանքի տակ պահելը, ինչպես նաև այդ իրադարձությունների ժամանակ 10 մարդու մահվան պատճառների պատշաճ հետաքննության բացակայությունը շարունակում են թունավորել քաղաքական միջավայրը Հայաստանում»:


– Համազեկուցողները քաղաքական գործիչներ են, և փորձառու Պրեսկոտի ո՛չ սուր, ո՛չ մեղմ գնահատականներին ես լուրջ չեմ վերաբերվում: Ցավում եմ, որ ԵԽԽՎ անդամության այս 10 տարիների ընթացքում իրավիճակը բարեփոխվելու փոխարեն, ընդհակառակը, օրեցօր ավելի է վատթարանում:


– Ինչո՞ւ լուրջ չեք վերաբերվում, կարծում եք, որ դա ընդամենը խա՞ղ է:


– Պրեսկոտի գնահատականներին չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ որևէ տեղաշարժ չկա մարտի 1-ի սպանությունների գործերով: Ինչ գնահատական ուզում է տան, միևնույն է, ԵԽԽՎ զեկուցողներն իրենք են այստեղ թերացել, երբ ժամանակին իրենց գնահատականներն արդարացի չէին: Անգամ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել, որ իշխանությունները, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերն ապօրինի օգտագործել են ներքաղաքական իրադարձություններում, զինված ուժերի օգտագործման հետևանքով զոհվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայող: Ուզում եմ հարց տալ` նա ի՞նչ գործ ուներ այդ օրը Երևանի կենտրոնում, ի՞նչ ծառայություն էր իրականացնում: Նա բանակ էր զորակոչվել, որպեսզի իր պարտքը տա պետության հանդեպ, պաշտպանի հայրենիքը: Բազմաթիվ հարցեր կան, որոնց ԵԽԽՎ-ում փաստաթղթի տեսքով անդրադարձ է կատարվել և մինչև օրս դրանց պատասխան չի տրվել: Եվ ԵԽԽՎ-ն էլ հետամուտ չի եղել իր փաստաթղթերի իրականացմանը: Այնպես որ, շատ ճիշտ կլիներ, եթե Պրեսկոտն անդրադարձ կատարեր հենց այդ հարցերին: Բացի այդ, արդեն ավելի քան երկու տարի է` Հայաստանի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում: Ես ցավում եմ, որ Հայաստանի հարցը ԵԽԽՎ-ում վերջին անգամ քննարկվել է 2009-ի ամռանը, և այս տարվա աշնանային նստաշրջանում նոր կքննարկվի, այսինքն` հազիվ երկու տարին մեկ անգամ են մեզ անդրադառնում:


– Ձեր կարծիքով, սա ինչի՞ մասին է վկայում:


– Սա վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ն ընդունել է ոչ թե իր առաքելությանը համապատասխան գործելաոճ` պաշտպանել մարդու իրավունքները, ազատությունն ու ժողովրդավարությունը, դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծել, այլ` ընդունել է քաղաքական որոշում, և ԵԽԽՎ-ում պատգամավորները ներկայացնում են իրենց խորհրդարանների քաղաքական շահերը:


– Աշնանը հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ տեղաշարժեր լինեն Հայաստանի հարցով:


– Ես իրենցից տեղաշարժեր ո՛չ սպասում եմ, ո՛չ ակնկալում: Տեղաշարժը պետք է լինի մեր հասարակության մեջ, մենք պետք է լինենք պահանջատեր: ԵԽԽՎ-ն, գիտեք, տարբեր մարմիններից է բաղկացած` Նախարարների կոմիտե, Խորհրդարանական վեհաժողով և այլն: Բայց այնտեղ կան երկու կարևոր մեխանիզմներ` Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Կարծում եմ` մենք հատկապես այդ երկու ինստիտուտները պետք է լիարժեք օգտագործենք: Իհարկե, պետք է մյուս կառույցներն էլ օգտագործվեն, բայց մենք այդ կառույցներից սպասելիք ու ակնկալիքներ առանձնապես չունենք, քանի որ փորձը ցույց է տալիս` շատ հաճախ այդ կառույցներն իրենց սպասելիքներին հակառակ որոշումներ են ընդունում` ելնելով քաղաքական նպատակահարմարությունից:


– Իշխանությունները փորձում են արդարանալ, թե այս ընթացքում երկու քաղբանտարկյալի ազատ են արձակել, իսկ Արամ Բարեղամյանի գործը ընթացքի մեջ է, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն էլ ասաց, թե բոլորն, ի վերջո, ազատ կարձակվեն` իրենք «ջոկողություն» չեն դնում:


– Այս ամենը հենց ջոկողությամբ է տեղի ունենում: Օր առաջ, ժամ առաջ բոլորը պետք է ազատ արձակվեն: Այդ մարդիկ ընդհանրապես չպետք է բանտարկվեին ու չպետք է դատապարտվեին: Հետո, երբ 2009թ. համաներում հայտարարվեց, պետք է դա բոլորին վերաբերեր, ու բոլորին պիտի ազատ արձակեին: Բացի այդ, կար ԵԽԽՎ բանաձևը, ըստ որի` բոլոր այն մարդիկ, որոնք կամովին իրավապահներին կներկայանան, նրանց նկատմամբ ազատազրկում չպետք է կիրառվի: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի դեպքում հակառակը եղավ` կալանավորեցին: Այսինքն` միանշանակ է, որ կիրառվում է խտրական մոտեցում:


– Կարելի՞ է ենթադրել, որ մինչև աշուն քաղբանտարկյալներին ազատ կարձակեն, մանավանդ` փորձը ցույց է տվել, որ ԵԽԽՎ նստաշրջաններից առաջ ազատ են արձակում մի քանի հոգու, իսկ աշնանային նստաշրջանում նաև Հայաստանի հարցը պիտի քննվի:


– Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով նշանակված է հատուկ զեկուցող: Դա ինքնուրույն ինստիտուտ է, որը կապ չունի համազեկուցողների հետ: Երբ Ադրբեջանի հետ կապված գործընթացը սկսվի, հաջորդը լինելու է Հայաստանը և մեր քաղբանտարկյալները: Հնարավոր է, որ նույն զեկուցողն անդրադարձ կատարի նաև ՀՀ քաղբանտարկյալներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում