Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրեզնոյում հուշարձանի կառուցման շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ Երկաթե ամրաններն արդեն ուրվագծել են հուշարձանի հիմնակմախքը։ Այս մասին հայտնում է fresnobee.com-ը։
Այսօրվանից կսկսվի բետոնի լցման աշխատանքները։ Հուշարձանը պատրաստ կլինի ժամանակին՝ նշելու ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցը։










































