Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի դեմ այն բանից հետո, երբ նա «Տոտենհեմ»-ի դեմ խաղից հետո քննադատել է մրցավարներին:
Այդ ժամանակ 71-ամյա մասնագետը դժգոհել էր մրցավարությունից: Ֆերգյուսոնը մասնավորապես դժգոհ էր այն բանից, որ մրցավարը չի նշանակել 11 մետրանոց հարված, երբ խախտվել են կանոնները Ռունիի հետ պայքարում:
Ֆերգյուսոնն այս հարցի շուրջ պարզաբանում պետք է ներկայացնի մինչև փետրվարի 1-ը:







































