Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել քաղխորհրդի նիստի, որին մասնակցել են Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները:
Քաղխորհրդի նիստի ընթացքում, «Առաջին լրատվականի» տեղեկություններով, քննարկվել են ապրիլի 8-ին կայանալիք հանրահավաքի անցկացման կազմակերպչական հարցերը, հնչել են հանրահավաքի անցկացման վերաբերյալ առաջարկները, որոնք ներկայացվել են տարբեր կազմակերպությունների, խմբերի կողմից:
Թե ինչ որոշումներ են կայացվել` Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները խորհուրդ են տալիս սպասել ապրիլի 8-ի հանրահավաքին, որտեղ ժողովրդի մասնակցությամբ են կայացվելու որոշումներ:











































