Samsung ընկերությունը իր հաճախորդներին նախազգուշացրել է անձնական գործերը չքննարկել հեռուստացույցի առջև։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նախազգուշացումը նրանց համար է, ովքեր նախընտրում են Samsung Smart TV-ն ղեկավարել ոչ թե հեռակառավարման վահանակի, այլ ձայնային հրամանների միջոցով։
Smart TV-ն «լսում է» այն ամենը, ինչ մարդիկ խոսում են իր շուրջը, և երբեմն այդ տվյալները փոխանցում Samsung-ին կամ երրորդ կողմի։
Տեղեկությունն այն մասին, որ Samsung Smart TV-ն «գաղտնալսում է» օգտատերերին, տարածել էր Daily Beast առցանց պարբերականը։









































