Եգիպտական ֆուտբոլում շարունակվում են վայրագությունները: Մոտ 3 տարի առաջ Պորտ-Սաիդում տեղի ունեցած բախումներից հետո (զոհվել էր 72 երկրպագու) տեղի է ունեցել ևս մեկ դեպք:
«Զեմալեկ» – «Էնպի» (1:1) խաղից հետո տեղի է ունեցել բախում երկրպագուների ու ոստիկանության աշխատակիցների միջև: Արդյունքում մահացել է 40 երկրպագու:
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ բախումները սկսել են այն բանից հետո, երբ տասնյակ երկրպագուներ փորձել են առանց տոմսերի մտնել մարզադաշտ:










































