Thursday, 18 06 2026
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները

Հովիկ Աբրահամյանը լվանում է ձեռքերը

ԲՀԿ-ական ակտիվիստի հանդեպ բռնարարքին և ստեղծված իրադրությանը անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը պատասխանել է tert.am-ի հարցին:

Աբրահամյանի հայտարարությունն իր տոնայնությամբ չափազանց ուշագրավ է, և ըստ էության նրա արձագանքը հանդիսանում է ԲՀԿ-ի հայտարարության հակադարձում, որ տարածել էր կուսակցությունը Արտակ Խաչատրյանի հանդեպ բռնությունից հետո: Հովիկ Աբրահամյանը բավական կոշտ է արձագանքել ԲՀԿ-ի հայտարարությանը՝ կիրառելով շատ սուր բնութագրականներ և Գագիկ Ծառուկյանին հայտարարելով, որ նա անձնական պատասխանատվություն է կրում էմոցիոնալ հայտարարությունների համար, որ թույլ կտան նրա կուսակիցները ստեղծված իրավիճակի մասով:

Հովիկ Աբրահամյանի նմանօրինակ արձագանքը, սակայն, ավելի շատ հետաքրքրական է ոչ թե զուտ տոնայնության առումով, այլ որ դա արտահայտողը հենց Հովիկ Աբրահամյանն է, այսինքն՝ մարդ, որը իշխանական համակարգում ընկալվում է ինչ-որ առումով ԲՀԿ դեսպան նաև, կամ նվազագույնը՝ կամուրջ՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև:

Ավելին՝ ակնհայտ է վերջին շրջանում, առնվազն ապրիլից ի վեր ԲՀԿ-ի գործողություններում, որ դրանք որպես առաջնային ուղղություններից մեկը դիտարկում են Հովիկ Աբրահամյանի վարչապետական անձեռնմխելիության ապահովումը:

Եվ ահա այս պայմաններում հնչում է Հովիկ Աբրահամյանի կոշտ արձագանքը, որը ինչ- որ առումով նաև կարող է ընկալվել որպես Գագիկ Ծառուկյանի վրա պատասխանատվության կենտրոնացում ոչ միայն, այսպես ասած, ավանսով, այլ նաև ըստ էության՝ «ապառիկով», այն իմաստով, որ Հովիկ Աբրահամյանը կարծես թե ակնարկում է, որ Ծառուկյանն է իրավիճակի լարման պատասխանատուն:

Աբրահամյանի անհանգստության պատճառները կարծես թե բավական տեսանելի են: Նրա վարչապետությունն այն գինն է, որ վճարվում է ՀՀԿ-ԲՀԿ, այսպես ասած, չափավոր հակադրության համար: Եթե այդ հակադրությունը սրվի, ապա գրեթե անկասկած է, որ առաջին զոհը լինելու է Հովիկ Աբրահամյանը: Այսինքն՝ այսօր նրան պահող ԲՀԿ-ն կտրուկ կամ արմատական քայլերի դեպքում Հովիկ Աբրահամյանին կդարձնի առաջին թիրախը:

Այս տեսանկյունից, իհարկե, Աբրահամյանը շահագրգռված չէ ԲՀԿ-ի որևէ կտրուկ գործողությամբ, և առաջին անգամ չէ, երբ նա ըստ էության արձագանքում է ԲՀԿ-ում նման տրամադրությունների սրացումներին: Ակնհայտ է դառնում ևս մեկ անգամ, որ ԲՀԿ-ի հաղթանակ դիտվող Հովիկ Աբրահամյանի վարչապետացումը ըստ էության վերածվել է արդեն ԲՀԿ-ի արգելակի, ինչը գործարկվում է հերթական անգամ:

Ըստ որում, Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը նաև ակնհայտորեն ունի վերջնագրային տոնայնություն, ինչը արտահայտվում է ԲՀԿ-ից դուրս եկած կարծիքների հարցում Գագիկ Ծառուկյանի անձնական պատասխանատվությունը հռչակելով:

Սակայն հետաքրքրություն է ներկայացնում այն, թե որն է վերջնագրային այդ հայտարարության պայմանը: Ասել կուզի՝ Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանի պատասխանատվությունն է մատնացույց անում իր ձեռքերը լվանալու առումով, սակայն ինչ կոնտեքստում՝ ահա, թե որն է հարցը: Հովիկ Աբրահամյանը, խաղալով ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի մեջտեղում, ոչ միայն միավորներ էր փորձում հավաքել ՀՀԿ-ին ԲՀԿ-ի արմատական քայլերից երաշխավորելով, այլև գուցե թե նաև երաշխավորելով ԲՀԿ-ին ՀՀԿ-ի արմատական քայլերից:

Այսպիսով՝ ըստ էության ստացվում է, որ նա սպառնում է դուրս գալ մեջտեղից, բայց պատասխանատվությունը դնում է Գագիկ Ծառուկյանի վրա՝ սրանով իսկ երևի թե ակնարկելով, որ այլևս արմատական քայլերի դեպքում չի երաշխավորի ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հարվածներից:

Հարց է առաջանում՝ իսկ ՀՀԿ-ն նրա երաշխիքների կարիքը չունի՞, թե՞ հենց այդ հարցի պատասխանն էլ Հովիկ Աբրահամյանին ստիպել է Ծառուկյանի անձնական պատասխանատվության մասին խոսել:

 

Լուսանկարները՝ Iranakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում