Մադրիդի «Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեզոն վստահ է, որ առաջիկա մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կշարունակի իր աշխատանքը: Սերեզոն հարցազրույց է տվել իսպանացի լրագրողներին:
«Ես ոչ թե միայն ցանկանում եմ, որ Սիմեոնեն շարունակի իր աշխատանքը «Ատլետիկո»-ում, այլև ես գիտեմ, որ նա կմնա: Մեր թիմը լավ ցուցանիշներ կգրանցի մրցաշրջանի ավարտին:
Մենք կենտրոնացած ենք մեր նպատակների իրագործման վրա, այդ պատճառով անգամ Բիլբաոյի պարտությունը ոչինչ չի փոխում: Պատրաստ ենք հաջողություններ գրանցել Պրիմիերայում, Իսպանիայի և Չեմպիոնների Լիգայի գավաթների խաղարկության, Եվրոպայի Լիգայի հանդիպումներում»,- հայտնել է Սերեզոն:







































