Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին, ով ներկայումս գլխավորում է չինական «Գուանչժու Էվերգրանդ» թիմը, մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկայի տեղափոխությունը թուրինյան ակումբ:
«Կարծում եմ` «Յուվենթուս»-ի ղեկավարությունը գիտի, թե ինչ է անում: Ես տեսնում եմ, որ թուրինյան ակումբի երկրպագուներն այնքան էլ լավ չեն վերաբերվում Նիկոլյայի տեղափոխությանը:
Սակայն վստահորեն կարող եմ հայտնել, որ Անելկան հիանալի ֆուտբոլիստ է, ով պարզապես շահագրգռվելու կարիք ունի` լավ խաղ ցուցադրելու համար»,- հայտնել է Լիպին:










































