Deutsche Bank-ն ու ևս 3 գերմանական բանկեր կասկածվում են տոկոսադրույքների հետ մանիպուլյացիայի մեջ: Ֆինանսական ոլորտի վերահսկողության դաշնային գերատեսչությունը (BaFin) ստուգումներ է սկսել 4 գերմանական բանկերում, նրանց կասկածում են տոկոսադրույքների հետ կապված միջազգային մանիպուլյացիաներում,- հաղորդում է Deutsche Welle-ն:
Արտահերթ ստուգման են ենթարկվել, դրանցից բացի, Deutsche Bank-ն ու Portigon-ը:
Կարգավորողը հիմքեր ունի կարծելու, որ այդ ֆինանսական ինստիտուտները խարդախությունների են դիմել եվրոպական միջբանկային EURIBOR տոկոսադրույքի հետ, որը սահմանվում է եվրոպական բանկերի կողմից ու հիմնվում է տոկոսադրույքների վրա, որոնցով վարկեր են տրվում մյուս ֆինանսական ինստիտուտներին:
Ինչպես գրում է Süddeutsche Zeitung-ը, մանիպուլյացիներ կարող էին տեղի ունենալ նաև LIBOR-ի հետ, որը օգտագործվում է որպես կարգավորիչ մասնավոր անձանց և ձեռնարկություններին վարկեր տրամադրելու համար:











































