Գիտնականները համարում են, որ մանրէները առանցքային դեր են խաղացել ոսկու ամենախոշոր հանքերի ձևավորման գործում: Մասնավորապես, խոսքը ՀԱՀ-ում Վիտվատեսրանդի մասին է, որտեղ 1886թ. արդյունահանել են ոսկու համաշխարհային պաշարների գրեթե կեսը: Հանքավայրը, մասնագետների հաշվարկներով, հայտնվել է 3 մլրդ տարի առաջ:
Այն մասին, որ մետաղը հայտնվել է Երկրի մակերևույթին Կապվալյան կրատոնի ոսկեբեր հանքերի էրոզիայի հետևանքով, կասկած չի առաջացնում: Գիտնականներին հետաքրքրում է մեկ այլ հանգամանք՝ տոննաներով ոսկին հայտնաբերվել է այդ օբյեկտից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա:
Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական համալսարանի մասնագետ Քրիստոֆեր Հայնրիքը համարում է, որ ոսկին ջրից հանել են մանրէները, որոնք էլ այն այդքան հեռու են տարել: Գիտնականները համարում եմ, որ 3 մլրդ տարի առաջ մթնոլորտում թթվածին չկար, այլ գերակշռում էին ծծմբային գազերը: Դրանք վերադարձել են երկրի մակերևույթ թթվային անձրևի տեսքով և ջրում առաջացրել ոսկու հետ լուծվող միացություններ: Հենց այնտեղից են մանրէները հանել ոսկին և տեղափոխել հարյուրավոր կիլոմետրեր հեռու:











































