Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման ներողություն է խնդրել երկրպագուներից «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը պարտություն կրելուց հետո:
«Մենք վատ խաղ ցուցադրեցինք: «Ատլետիկո»-ն հիանալի ելույթ ունեցավ: Հուզված ենք: Հուսով եմ` կհաղթենք հաջորդ դերբիում և ներողություն եմ խնդրում մեր երկրպագուներից:
Կարող է տպավորություն ստեղծվել, որ մենք մոտիվացված չէինք: Սակայն դա այդպես չէ: Միշտ էլ ցանկանում ես գերազանց խաղ ցուցադրել և հաղթել: Այս անգամ մեր խաղը չէր ստացվում: Բայց վստահեցնում եմ, որ կկարգավորենք ստեղծված իրավիճակը»,- Marca-ն մեջբերում է Բենզեմայի խոսքերը:









































