«Լիվերպուլ»-ը Մադրիդի «Ռեալ»-ի և Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերի ձեռքբերման հավակնորդ է:
Daily Star-ի տեղեկությունների համաձայն` լիվերպուլյան ակումբի ղեկավարները ցանկանում են իրենց թիմում տեսնել Նավասին: Վերջերս կոստառիկացի ֆուտբոլիստի գործակալը հայտարարել էր, որ Կեյլորը ցանկանում է հեռանալ «արքայական ակումբ»-ից:
Հիշեցնենք, որ 28-ամյա դարպասապահի իրավունքների ձեռքբերման հավակնորդ է նաև Լոնդոնի «Արսենալ»-ը:








































