ԱՄՆ ձայնագրման ակադեմիայի «Գրեմմի» մրցանակի դափնեկիրները այսօր կներկայացվեն Լոս Անջելեսում՝ հանդիսավոր արարողության ժամանակ:
Ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության 57-րդ արարողությունը կկայանա Staples Center դահլիճում և կհեռարձակվի CBS հեռուստաալիքի ուղիղ եթերով:
«Գրեմմի» մրցանակը այս տարի շնորհվում է 83 անվանակարգերում, սակայն մոտ 3.5 ժամ տևող հեռարձակման դիտողները կտեսնեն միայն ամենաճանաչված կատեգորիաներում հաղթածների պարգևատրումը:
Ամենահեղինակավորը համարվում է «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգը: Այս տարի այդ անվանակարգում ներկայացվել են Բեք Հենսենի Morning Phase ալբոմը, Բեյոնսեի համանուն ալբոմը, բրիտանացի Էդ Շիրանի Х-ը, Սեմ Սմիթի In The Lonely Hour-ը և Ֆարել Ուիլյամսի Girl-ը:
Տարվա «Լավագույն նոր կատարող» կոչման համար կպայքարեն 6 անվանակարգերում ներկայացված Սեմ Սմիթը, Իգի Ազալիան, անգլիական Bastille ինդի-ռոք խումբը, ամերիկացի քանթրի երգչուհի Բրենդի Քլարքը և Haim ամերիկյան խումբը:








































