«Բոլորին կոչ եմ անում, որ ոչ ոք 100-ամյակի կապակցությամբ այդ կրակի վրա ձեռքերը չտաքացնի»,- ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:
Պատգամավորի հաղորդմամբ՝ բոլորը միակարծիք են, որ տեղյակ չեն, թե ինչ է կատարվել Բերձորում՝ սադրանք եղե՞լ է, թե՞ ոչ:
«Մեկը մյուսի հետ կապ չունեցող բաներ են: Ի՞նր կապ ունի ռեժիմը հարյուրամյակի հետ: Չի կարելի այդ ամենը շահարկել»,- նշեց պատգամավորը «Հիմնադիր խորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսի վերաբերյալ:











































