Ամերիկյան Ատլանտա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստեր՝ Բոբի Քրիստինա Բրաունի գործի վերաբերյալ, որը դեռ կոմայի մեջ է:
«Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Ջորջիայում: Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի միակ դուստրը շարունակում է մնալ կոմայի մեջ»,- ասվում է CBS-ի հաղորդագրությունում:
Հետաքննությունն ուսումնասիրում է Բոբի Քրիստինայի ընկերոջ հակաիրավական գործողությունների հավանականությունը: Մասնավորապես, որ Բոբի Քրիստինայի մոտ վերքեր են հայտնաբերվել, որոնք հետաքրքրել են հետաքննությանը, նշել է շ TMZ կայքը:
21-ամյա Բոբի Քրիստինայի ամուսինը նրան հայտնաբերել է ջրով լիքը լոգարանում հունվարի 31-ին: Աղջկան հասցրել են Ատլանտայի հիվանդանոց, որտեղ նրան արհեստական կոմայի վիճակի են բերել:
Բոբի Քրիստինան Հյուսթոնի միակ դուստրն է, որին երգչուհին ժառանգել է իր ողջ ունեցվածքը, որը նա ստանալու էր, երբ 21 տարեկան դառնար:










































