«Տաշիր-2011» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ բնակարան ստացած դուդուկահար Ջիվան Գասպարյանը ասաց, որ դա իր առաջին նվերն է: Գասպարյանը նշեց, որ ինքն այսքան ժամանակ կոչումներ, պարգևներ ստացել է, բայց նման նվեր Հայաստանից դեռևս չի ստացել:
«Ասեք, որ արժանի չեմ… Ես 67 տարի պրոֆեսիոնալ բեմում եմ, 47 թվից մինչև էսօր «ժիվոյ» եմ նվագում` գոմերից, կոլխոզի դաշտերից սկսած մինչև Լա Սկալա»,- ասաց Վարպետը:
Անդրադառնալով բնակարան ստացած մյուս արտիսներին՝ Ջիվան Գասպարյանն ասաց, որ ոմանց ինքն անգամ չէր էլ ճանաչում, իսկ ահա Սիրուշոյի մասին ասաց. «Ինչո՞ւ եք Սիրուշոյին նայում՝ որպես Ռոբերտ Քոչարյանի հարսի։ Նայեք որպես աղջկա, որը երգում ա, էլի։ Դե, տուն ա, թող տան, ուրախանա էրեխեն»:











































