Սաուդյան Արաբիայի իշխանությունները սկսել են պարզաբանումները, թե ինչու է ՄԱԿ-ում թագավորության կին ներկայացուցիչներից մեկը Մերձավոր Արևելքի հարցով նստաշրջանին հայտնվել առանց գլուխը ծածկելու: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Համաշխարհային հեռուստաալիքները ուղիղ եթերով ցուցադրել են ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչության առաջին քարտուղար Մանալ Ռադվանի ելույթը, որի ժամանակ նա եղել է առանց հիջաբի, ինչը պարտադրվում է կրել սաուդցի կանանց:
Թագավորության իշխանությունները սկսել են հետաքննել դեպքը: Դա առաջին դեպքն էր, երբ ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի պաշտոնական կին ներկայացուցիչը հանրության առջև հայտնվել է առանց հիջաբի:









































