Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Գյումրիի «Շիրակ»-ը, որ քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել երկրի գործող չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկ»-ին, սեփական հարկի տակ պարտություն կրեց «Ուլիս»-ից և բարդացրեց եզրափակիչ դուրս գալու խնդիրը:
Հավասար պայքարում անցած հանդիպման արդյունքը նույնպես կարող էր հավասար լինել, սակայն մրցավարի ավելացրած վերջին երրորդ րոպեին Գևորգ Նռանյանը, ով 80-րդ րոպեին էր խաղադաշտ մտել, Արտյոմ Ադամյանի փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին:
Պատասխան հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում` ապրիլի 27-ին: