Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Խմելուց հետո ավտոմատի «Ճտիկի» հետ խաղալով ծանր վիրավորել է եղբորն ու բոլորին գցել «գռոյկի» տակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գրիգոր Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

36-ամյա Գրիգոր Մանուկյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել հարազատ եղբոր նկատմամբ կատարած սպանության փորձի ու ապօրինի զենք պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 9-ի սահմաններում: Գրիգոր Մանուկյանը փաստացի կալանքի տակ է առնվել 2012 թվականի հոկտեմբերի 22-ից, հունիսի 14-ից նա գտնվել է հետախուզման մեջ:

Գործն ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ընդունվել նոյեմբերի 27-ին:

2013 թվականի փետրվարի 5-ին՝ դեպքից 1 տարի 1 ամիս անց, տուժող Գագիկը մահացել է:

Որոշ ընդմիջումից հետո ընդհանուր իրավասության դատարանում գործի դատական քննությունը շարունակվել է:

2014 թվականի մայիսի 7-ի դատական նիստում ամբաստանյալ Գրիգորը հայտարարել է, որ իրեն մեղսագրված արարքի գործիք հանդիսացող հրազենի մասերը Նորքի 5-րդ զանգվածում գտնվող իրենց շենքի նկուղում են:

Մատնանշված վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի մասնատված մասերը ու 79 փամփուշտ:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը «Տուզո» մականունով Արտուշ Ս.-ին պատկանող բնակարանում Գրիգոր Մանուկյանը տանտիրոջ, «Չիր» մականունով Կարեն Թ.-ի ու վաղ առավոտյան այդ բնակարան այցելած եղբոր՝ Գագիկի հետ ալկոհոլային խմիչք են օգտագործել:

Գագիկը ցանկացել է հեռանալ, եղբայրը՝ Գրիգորը, չի թողել: Եղբայրները վիճել են, որի ընթացքում Գրիգորը իր հետ տվյալ բնակարան սպորտային պայուսակով բերված ապօրինի զենքը՝ ԱԿ տեսակի ինքնաձիգը հանել, սպառնալիքներ է տվել ու կրակահերթ արձակել՝ վնասելով եղբոր պարանոցի ու թիկունքի շրջանները:

Ըստ նախաքննական մարմնի՝ Գրիգորը եղբորը չի սպանել իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով՝ քանի որ կրակահերթից հետո դիմել է փախուստի, իսկ Գագիկի կյանքը դեպքից հետո փրկվել է անհապաղ ցուցաբերած բժշկական օգնության շնորհիվ:

Դատարանում Գրիգոր Մանուկյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ զենքի մասով:

Նա հայտնել է, թե ինքը դիտավորություն չի ունեցել եղբորը կյանքից զրկելու:

Ամբաստանյալը հայտնել է, որ դեպքի օրը Արտուշի հետ օղի ու ծխախոտ են գնել, գնացել նրա տուն, սկսել են խմել:

Ընթացքում իրենց է միացել եղբայրը, ով արդեն եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Նա երկու բաժակ օղի է խմել, պառկել է սենյակում եղած մահճակալին ու քնել է:

Մոտ երկու ժամ անց Գագիկն արթնացել է:

Այդ ամբողջ ժամանակ իր կողքին է եղել սպորտային պայուսակը, որն ինքն էր բերել իր հետ:

Առավոտյան ժամը իննի սահմաններում արթնանալով՝ Գագիկը Արտուշին ուղարկել է խանութ՝ օղի գնելու: Բոլորը խմել են:

Գագիկը ցանկացել է, որ ինքը նրան տա պայուսակի պարունակությունը:

Ինքը Գագիկին ասել է, որ զենքը խաղալիք չէ, կարող է վնաս տալ: Բայց ինքն անձամբ հանել է զենքը, սկսել է դրանով խաղալ՝ «վրի ճտիկը ճտտացնել»:

Պատահաբար կրակոցներ են արձակվել:

Գագիկն ասել է, թե կրակոցները կարծես դիպել են իրեն:

Ինքը ստուգել ու համոզվել է, որ Գագիկի պարանոցի շրջանում վնասվածք կա:

Արտուշին ասել է, որ նա գնա ու իրենց մեծ եղբորը կանչի:

Մեծ եղբայրը եկել է իր մեքենայով: Կարենն ու Արտուշը Գագիկին բակ են իջեցրել, տեղավորել մեքենայի մեջ ու անմիջապես տեղափոխել հիվանդանոց:

Ինքը մոտ քսան րոպե մնացել է այդ բնակարանում, հետո դուրս է եկել ու հեռացել:

Պաշտպանի հարցին ամբաստանյալը պատասխանել է, թե զենքը մոտն էր, որովհետև պիտի տաներ ու հանձներ ոստիկաններին:

Ինքը եղբոր հետ լավ, եղբայրական հարաբերությունների մեջ էր:

Ապրում էր ծնողների, կնոջ ու եղբոր՝ Գագիկի հետ: Վերջինս ընտանիք ուներ, բայց հիմնականում առանձին էր ապրում:

Ոգելից խմիչքի նկատմամբ ինքը սեր չի ունեցել, բայց այդ օրը խմել է:

Դեպքի պահին ինքն աշխատանք չի ունեցել, իսկ եղբայրը տաքսի է վարել:

Իր մոտի զենքը եղել է «Կալաշնիկով» տիպի, փայտե բռնակով ու պահունակով: Մինչև դեպքի օրը զենքը եղել է իրենց «պադվալում»՝ սև սպորտային պայուսակի մեջ:

Դեպքի պահին եղբայրը նստած է եղել իր դիմաց: Երբ ինքը զենքի հետ խաղում էր, զենքի փողն ուղղված էր դեպի առաջ:

Ամբաստանյալն ասել է, թե ինքը հստակ հիշում է, թե ինչպես մատը դիպավ ինքնաձիգի ձգանին, հնչեցին կրակոցներ: Իրենք շոկի մեջ են ընկել՝ «գռոյկի տակ են եղել», որովհետև փակ տարածության մեջ կրակոցների ձայնը շատ բարձր էր:

Գագիկն ասել է, թե կրակոցներից մեկը կարծես իրեն է դիպել…

Ինքը եղբոր հետ հիվանդանոց չի գնացել, որովհետև վերադարձել է Արտուշի բնակարան՝ զենքը վերցնելու: Ինքը եղել է խառնաշփոթ վիճակում: Զենքը վերցրել ու դուրս է եկել:

Զենքը նետել է ձյան մեջ: Զանգել է մորն ու տեղեկացել, որ եղբորը վիրահատում են:

Իր կարծիքով՝ դեպքը տեղի է ունեցել իր անփութության հետևանքով:

Այդ օրը նույնիսկ գնացել է ոստիկանություն, բայց ամաչել է կատարվածի մասին հայտնել, ու հեռացել է:

Ամբաստանյալն ասել է, թե ժամանակին աշխատել է կոշիկի ֆաբրիկայում, մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, Հայաստանում ծաղկի խանութ է ունեցել:

Բանակում չի ծառայել՝ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու պատճառով:

Տառապում է անքնությամբ ու գլխացավերով, հաշվառված է Ավանի հոգեբուժարանում: Վերջին անգամ հետազոտվել է 1999 թվականին:

Գրիգորը դատարանում հայտնել է, թե դեպքից մի քանի օր հետո զենքը մասնատել է «բալգարկայով», զենքի մասերը թաքցրել տարբեր վայրերում, այդ թվում՝ իրենց շենքի նկուղում:

Տուժողը նախաքննության ժամանակ ողջ է եղել: Նա աշխատել է «Միրաժ» տաքսի ծառայությունում: Նրա խնամքին են եղել երկու անչափահաս երեխաները:

Տուժողն ընդունել է, որ վերջին շրջանում չարաշահել է ալկոհոլը: Նա ասել է, թե չգիտի՝ ով է իրեն հրազենային վնասվածք պատճառել: Ուշքի է եկել հիվանդանոցում:

Գագիկ Մանուկյանին պատճառված հրազենային վնասվածքները նրա առողջությանը ծանր վնաս են հասցրել:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Գագիկ Մանուկյանի մահը վրա է հասել օրգանիզմի քաղցկեղային ինտոքսիկացիայից: Գագիկը թոքի քաղցկեղ է ունեցել՝ այլ օրգաններ հասած մետաստազներով:

Ավելի վաղ ստացած հրազենային վնասվածքները տուժողի մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվել. քաղցկեղը եղել է աջ թոքում, իսկ հրազենային վնասվածքը՝ ձախ թոքում: Ընդ որում՝ հրազենային վնասվածքի հետ կապված՝ դեպքից անմիջապես հետո տուժողի թոքերը հետազոտվել են, աջ թոքում ուռուցքային կամ նախաուռուցքային վիճակ չի հայտնաբերվել:

Գրիգոր Մանուկյանը ճանաչվել է մեղսունակ: Նրա մոտ հայտնաբերվել է անձի էմոցիոնալ անկայունության խանգարում՝ փսիխոպաթիա՝ գրգռման շրջանի: Հայտնաբերված խանգարումը, ըստ բժշկական եզրակացության, կայուն կոմպենսացիայի փուլում է:

Դատարանը եզրակացրել է, որ գործի քննությամբ չի հաստատվել, թե Գրիգոր Մանուկյանը եղբորը սպանելու դիտավորությամբ է կրակել: Կրակոցներից հետո տեսնելով, որ եղբայրը ողջ է, նա, ցանկության դեպքում, կարող էր էլի կրակել, սպանությունը իրագործել, ոչ մի խոչընդոտ չի եղել դրա համար:

Սակայն տեսնելով, որ եղբայրը հրազենային վնասվածք է ստացել՝ Գրիգորն ընկերոջն ուղարկել է իրենց ավագ եղբորը կանչելու: Եղբոր մեքենայով տուժողին անհապաղ հիվանդանոց են տեղափոխել:

Կրակոցներից անմիջապես հետո, ըստ դատական ակտի, ամբաստանյալը զղջացել է կատարածի համար:

Ընդհանուր իրավասության դատարանը Գրիգոր Մանուկյանի արարքը վերաորակել է, նրան մեղավոր է ճանաչել ոչ թե սպանության փորձի, այլ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու և ապօրինի հրազեն պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Գրիգոր Մանուկյանը վերջին հաշվով դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի հոկտեմբերի 23-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում