Ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է Մերիլ Սթրիփին տեսնել նախկին առաջին տիկնոջ, ներկայիս պետքարտուղարի և հավանաբար ապագայում ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի դերում: Այդ մասին վկայում է հարցման արդյունքը,- հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Հարցվածների 40%-ը համարում է, որ Սթրիփը Քլինթոնի դերի համար լավագույն թեկնածուն է, 18%-ը աջակցում է Գլեն Քլոուզի թեկնածությունը, 8%-ը՝ Սյուզան Սարանդոնի, 7%-ը՝ Հելեն Միրրենի, 6%-ը՝ Քրիսթեն Դանստի:
Վերջին ժամանակներըս լուրեր են պտտվում, որ Վաշինգտոնում պատրաստվում են «Ռոդեմ» անվամբ ֆիլմի նկարահանումներին: Պատմությունը սկսվում է նրանից, որ երիտասարդ Հիլարի Ռոդեմը տվայտվում է Վաշինգտոնում կարիերայի և նպատակասլաց ընկերոջ՝ Բիլ Քլինթոնի նկատմամբ սիրո միջև:
Սթրիփի թեկնածությունը ստացել է ևս մեկ աջակցություն: Նախկին նախագահը ևս իր կնոջ դերում տեսնում է այդ դերասանուհուն:
Հարցմանը մասնակցել է 1179 չափահաս մարդ:








































