Ինչպես տեղեկացնում է The Daily Mirror-ը, Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել «Բիրմինգհեմ Սիթի»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջեք Բաթլենդի տրանսֆերային իրավունքները:
Լոնդոնցիները պատրաստ են 19-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց 3 միլիոն ֆունտ հատկացնել: Հարկ է նշել, որ Բաթլենդը դարձել է Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ դարպասապահը:
Նա «Բիրմինգհեմ»-ում է հանդես գալիս 2011 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում մասնակել է 29 խաղի՝ բաց թողելով 45 գնդակ:







































