Picsart բջջային հավելվածը, որը նախատեսված է ֆոտոխմբագրման ու նկարչության համար, հայտնվել է ներդրողների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է venturebeat.com-ը։
220 մլն օգտատեր ունեցող, եկամտաբեր Picsart-ը ստեղծում է բջջային հանրություն կրեատիվ մարդկանց համար։ Ընկերությունը հայտարարել է ամերիկյան Sequoia Capital-ից 10 մլն դոլար ստանալու մասին։
Հավելվածի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ իրեն ոգեշնչել է իր կրեատիվ դուստրը։
Ավոյանի խոսքով՝ այն սոցցանց չէ, թեև ունի հանրության հետ կիսվելու հնարավորություն։ Նա այն բնութագրել է որպես «YouTube՝ լուսանկարների համար»։
Ավոյանն այն հիմնադրել է 2011 թվականին՝ Կալիֆոռնիայում:









































