Monday, 22 06 2026
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում

Գյումրիից Բերձոր, Բերձորից Գյումրի

Արդեն երկու օր է` իրադարձությունների լարված զարգացումներ են Գյումրիում, ավելի ճիշտ` Սառնաղբյուր գյուղում, որտեղ, ինչպես հայտնի է, ձերբակալվել է հունվարի 14-15-ի իրադարձությունների մասնակիցներից մեկը` 22-ամյա Մնացական Ալեքսանյանը:

Սառնաղբյուր գյուղի բնակիչները հայտարարում են, որ նրան հանիրավի են ձերբակալել, ապօրինի, և իրավապահներին պահանջ են ներկայացրել բաց թողնել երիտասարդին` այլապես սպառնալով, որ կդիմեն այլ քայլերի, օրինակ` Գյումրի-Երևան ավտոմայրուղին փակելուն: Վերջնագրի ժամկետը կլրանա այսօր: Ինչ կլինի իրավիճակը Գյումրիում` կերևա առաջիկա ժամերի ընթացքում:

Ձերբակալությունն իսկապես տարօրինակ է, քանի որ հունվարյան իրադարձությունների տեսագրություններում երևում է, թե ինչպես է երիտասարդը կոչ անում ցուցարարներին, որպեսզի նրանք քարեր չնետեն ոստիկանների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ցույցերը Գյումրիում յոթ մարդ գնդակահարելու մեջ կասկածվող ռուս զինծառայողին հայկական կողմին հանձնելու պահանջով էին:

Ստեղծված իրավիճակը ներկայումս իսկապես տարօրինակ է և անսպասելիորեն կրկին սրել է իրավիճակն ու հանրային ուշադրությունը ուղղել Գյումրի: Թե ում էր սա պետք կամ ինչի համար` դժվար է ասել: Սակայն մի բան հետաքրքրական է, որ դեպի Գյումրի է շեղվել Բերձորի հայտնի իրադարձությունների վրա կենտրոնացած հասարակական ուշադրությունը:

Ըստ որում` ևս հետաքրքրական է այն, որ Բերձորն էլ հասարակական ուշադրությունը, որպես իրադարձություն, շեղեց Գյումրիի ողբերգության հարցերից` հատկապես, երբ այդ օրերին տեղեկություններ տարածվեցին ռուսական ԶԼՄ-ներով, որ կասկածվող ռուս զինծառայողի դատավարությունը լինելու է ռուսական ռազմակայանի դատարանում և ռուսական օրենքների ենթակայությամբ բնականաբար: Ահա այդ ընթացքում պատահեց Բերձորի հայտնի բռնությունը, որը ցնցեց հասարակությանը: Սրան էլ հաջորդեց անսպասելի ձերբակալությունը Շիրակի մարզում` Գյումրիի դեպքերի կապակցությամբ, որն էլ հասարակության ուշադրությունը շեղեց Բերձորից:

Ընդհանուր առմամբ մենք, իհարկե, ականատես ենք լինում հասարակական ուշադրության, այսպես ասած, հարկադիր հետաքրքրական վոյաժների, որոնց «տուրօպերատորը» տեսանելի չէ, բայց ինչպես երևում է` բավական պրոֆեսիոնալ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում