Friday, 19 06 2026
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել

Բերձորի միջադեպի հետ կապված երկու մոլորություն կա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հիմա, ինչպես և կարելի էր սպասել, Բերձորի դեպքերի շուրջ բազմաթիվ վերլուծություններ և քննարկումներ կան: Մարդիկ ուզում են հասկանալ տեղի ունեցածի խորքային իմաստը: Բայց ինչպես հաճախ է պատահում Հայաստանում, հաճախ վերլուծությունները հասնում են անհեթեթության մակարդակի: Բերձորի դեպքերը կապում են Գյումրիի դեպքերի հետ, Գյումրիի դեպքերից զնում-հասնում են Ամերիկա և Սիոն, Սիոնից գալիս-մտնում են թեժ աշուն, աշունից հետո գնում հոկտեմբերի 27, հոկտեմբերի 27-ից Երկրորդ համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմից զալիս-հասնում Շրջանառության հարկ:

Բերձորի միջադեպի հետ կապված երկու մոլորություն կա, որոնց կարևոր ենք համարում անդրադառնալ: Առաջինն այն պնդումն է, թե նման բռնություններով իշխանությունը վնասում է ինքն իրեն և հանրությանը հանում իր դեմ: Խնդիրն այն է, որ Հայաստանում հանրությունը վաղուց է իշխանության դեմ դուրս եկած և հենց այսօրինակ բռնություններն են, որ արդեն մոտ քսան տարի ապահովում են իշխանության կայունությունը մի պայմաններում, երբ հանրության մեծամասնությունն իշխանափոխություն է փափագում: Դուք Հայաստանի պատմության մեջ չեք գտնի մի օրինակ, երբ բռնությունը թուլացրած լինի իշխանությանը: Չկա նման բան: Սա նաև նրանից է, որ ընդդիմությունը, ընդդիմադիր քաղաքական գործիչները միշտ սխալ են արձագանքել բռնությանը: Հարց կառաջանա, բա ո՞րն է ճիշտ արձագանքը: Այս հարցի պատասխանը դեռ պետք է գտնել, բայց որ իշխանության կիրառած բռնությունը երբեք չի հաջողվել շրջել հենց իշխանության դեմ արդեն իսկ վկայում է այն մասին, որ բռնություններին հանրային, քաղաքական արձագանքը, որպես կանոն, միշտ սխալ է եղել: Սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ընդդիմությունը պետք է վերանայեն բռնությունների նկատմամբ իրենց վերաբերմունքը, դրան արձագանքելու նոր ձևեր ու մեխանիզմներ գտնեն:

Հաջորդ մոլորությունն այն է, թե երբ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ բռնություն է կիրառվում, այդ քաղաքական ուժը դրանից դիվիդենտներ է շահում, որովհետև նրա շուրջ քննարկումներ են առաջանում, համակրանք և այլն:

Քննարկումն ու համակրանքը գուցե, բայց ցանկացած բռնություն, մեծ հաշվով, բացասաբար է անդրադառնում ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի վրա, եթե նա արագ ու արժանի հակահարված տալու ի վիճակի չի լինում: Խոսքը, իհարկե, ուժային հակահարվածի մասին չէ, այլ քաղաքական հակահարվածի: Ընդ որում այս քաղաքական հակահարվածը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ, քանի դեռ ծեծված և ջարդված համախոհները հանրային լայն քննարկումների, զորակցության խոսքերի ֆոնին չեն զգում ֆիզիկական ու բարոյական ցավը, նյութական վնասների ծանրությունը: Հակառակ դեպքում մեկ-երկու շաբաթ կանցնի, ու ինչպես բոլորը սկզբից հարց են տալիս, թե ինչո՞ւ ծեծեցին ծեծողները, բոլորը կսկսեն հարցնել, թե ինչո՞ւ ծեծվեցին ծեծվողները:

Ընդ որում այս հարցը իրենք իրենց կտան նաև ծեծվողները: Ու պատասխան չեն գտնի: Այստեղ է, որ նրանց մոտ հարցեր կառաջանան իրենց իրականացրած և իրականացնելիք գործունեության մասին, և էլի պատասխաններ չեն գտնի: Նկատի ունեմ իզուր է ոմանց ոգևորությունը, թե Հիմնադիր Խորհրդարանին հաջողվեց մեծ աղմուկ անել իր անվան և գործունեության շուրջ: Աղմուկը կանցնի, իսկ ցավն ու անիմաստության զգացումը կմնա, և սա հնարավոր չի լինի հաղթահարել շատ երկար ժամանակ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում