Օրերս Միլա Կունիսը հայտնվել է Քոնան О’Բրայենի հաղորդման եթերում, որի ժամանակ պատմել է «Յուպիտերի վերելքը» ֆիլմի նկարահանումների մասին, ինչպես նաև կիսվել է դստեր մասին նորություններով, գրում է Spletnik.ru-ն:
Միլայի խոսքերով՝ մայրությունը նրա կյանքի ամենակարևոր մասն է դարձել. «Ինչպես արդեն ասել եմ, դա ինձ հետ պատահած լավագույն իրադարձությունն է»:
Դերասանուհին ավելացրել է, որ դեռ չի հասցրել սովորել սեփական մարմնին, որը ծննդաբերությունից հետո նկատելիորեն փոխվել է. «Ես չգիտեմ, ինչ անեմ կրծքիս հետ: Ես միշտ փոքր կուրծք ունեցող աղջիկների համար նախատեսված հագուստ եմ կրել, իսկ այժմ՝ դեկոլտե: Նոր կյանք: Տղամարդիկ սկսել են ուշադրություն դարձնել կրծքերիս»:
Հիշեցնենք, որ վերջերս Միլա Կունիսը հայտնվել է «Յուպիտերի վերելքը» ֆիլմի պրեմիերային: Միլան կարմիր գորգին փայլել է խորը դեկոլտեով Dolce & Gabbana-ի զգեստով:







































