Պարզվում է, «Մոխրագույնի 50 երանգների» վրա աշխատանքը ոչ ոքի համար հեշտ ի եղել: Քանի դեռ գլխավոր դերակատարները ուսումնասիրել են սադո-մազոխստական աշխարհի առանձնահատկությունները, ֆիլմի ռեժիսորը ոչ մի կերպ չի կարողացել ընդհանուր լեզու գտնել սկանդալային ստեղծագործության հեղինակի՝ Է. Լ. Ջեյմսի հետ: Վերջերս տված հարցազրույցում Սեմ Թեյլոր-Ջոնսոնը խոստովանել է, որ նա դժվար է աշխատել գրողի հետ, հաղորդում է Rosbalt.ru-ն:
«Շատ դժվա էր, չեմ ստի,- ասել է ռեժիսորը: -Մենք անընդհատ պայքարում էինք միմյանց դեմ: Սակայն դա ստեղծագործական պայքար էր, և մենք կարողացանք հաղթահարել տարաձայնությունները: Մենք նկարահանման հրապարակում իսկական սկանդալներ էինք սարքում: Ես կոնֆլիկտային մարդ չեմ, սակայն մենք պետք է ընդհանուր լեզու գտնեինք: Վերջիվերջո մենք կատարեցինք մեր առջև դրված խնդիրները»:
Թեյլոր-Ջոնսոնը նույնպես խոստովանել է, որ իրեն միանգամից գրավել է ֆիլմի գաղափարը: «Ես գիտեի, թե դա ինչպես է պետք նկարահանել: Ես ինձ պատասխանատու էի զգում, որպեսզի ամեն ինչ ճիշտ արվի: Ես հասկանում էի, որ սա ուղակի անհավանական պատմություն է: Դա կարծես մութ ու խառը հեքիաթ լինի, սակայն շատ ռոմանտիկ»,- պատմել է ռեժիսորը:







































