Դիկ Լոուն՝ «Արսենալ»-ի ղեկավարներից մեկը, ով պատասխանատու է տրանսֆերային բանակցությունների վարման գործերում, ժամանել է Իսպանիա, որ ավարտի բանակցությունները «Բարսելոնա»-ի հետ հարձակվող Դավիդ Վիլյայի տրանսֆերը ձեռք բերելու հարցում, հայտնում է Goal.com-ը:
Լոնդոնյան ակումբը հույս ունի շատ շուտով ավարտել տրանսֆերը: Անձամբ խաղացողը դեմ չէ Լոնդոն տեղափոխվելուն, քանի որ քիչ ժամանակ է անցկացնում խաղադաշտում:
Գործարքի արժեքը, հավանաբար, կկազմի 14 մլն ֆունտ, իսկ խաղացողը կստանա շաբաթական 110 հզ ֆունտ աշխատավարձ: Գործարքի կայացմանը կարող է նպաստել այն հանգամանքը, որ «Բարսելոնա»-ն դեռևս չի վճարել Սոնգի ու Ֆաբրեգասի տրանսֆերների արժեքները ամբողջությամբ:







































