Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր Goal.com-ը, կատալոնական «Բարսելոնա»-ի ու Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Աբիդալը դուրս է գրվել հիվանդանոցից: Հիշեցնենք, որ նա մի քանի օր անցկացրեց հիվանդանոցում՝ լյարդի փոխպատվաստման փորձաքննություն անցնելու:
Ակնկալվում է, որ նա կմիանա թիմին ու մարզումներ կանցկացնի մյուս շաբաթ:












































