Թուրիքայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է երկրի կառավարման նախագահական ձևի անցնելու կարևորությունը: Այս մասին հայտնում է Haber7 հեռուստաալիքը:
«Այդ հարցը քննարկվում է արդեն 10 տարի»,- ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի վարչապետ եղած ժամանակ անցած տարվա օգոստոսին նախագահական ընտրություններից առաջ հայտարարել է, որ Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական ձևի:
Դա կարող է օգտակար լինել երկրի հետագա զարգացման համար, նշել է նա:
Էրդողանն ընդգծել է, որ այդ հարցը կբարձրացվի նախագահական ընտրություններից հետո:
Ներկայումս Թուրքիայում օրենսդիր իշխանությունը խորհրդարանն է:










































