ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերի թվաքանակը պետք է կազմի 30 հազար, նրանց կազմում առաջնապահ խմբի թվաքանակը՝ 5 հազար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ուզում եմ նշել, որ բոլոր որոշումները, որ կընդունեն դաշինքի պաշտպանության նախարարներն արձագանքման ուժերի կազմի վերաբերյալ, բացառապես պաշտպանական են և կլինեն ՆԱՏՕ-ի արձագանքը Ղրիմում և Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին»,- ասել է նա:










































