Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը պաշտպանել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին: Ուելսցի ֆուտբոլիստը վերջերս հաճախ է քննադատության ենթարկվում: Բազմաթիվ կարծիքների համաձայն` Բեյլը տարվում է անհատական խաղով:
«Բեյլը կարևոր է «Ռեալ»-ի համար, իսկ սխալվել կարող են բոլորը: Ինձ հետ էլ է պատահում այնպես, որ խաղընկերներիս փոխանցում կատարելու փոխարեն ինքս եմ հարվածում:
Ոչ ոք չի հերքի, որ Բեյլը մեծ դերակատարություն ունի «արքայական ակումբ»-ում: Վստահ եմ, որ հաջորդ անգամ նա անպայման փոխանցում կկատարի, եթե նկատի խաղընկերոջը»,- Marca-ն մեջբերում է Խեսեի խոսքերը:










































