Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ էր Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացած «Աուգսբուրգ»-ի դեմ խաղից հետո:
Դորտմունդցիները 0:1 հաշվով պարտություն կրեցին, չնայած 64-րդ րոպեից Կրիստոֆ Յանկերի հեռացման պատճառով մրցակցի կազմում 10 խաղացող էին մնացել:
«Խաղի արդյունքը ցավ է պատճառում: Մենք կարող էինք թույլ չտալ մրցակցին գրավել մեր դարպասը: Ինքներս էլ չկարողացանք օգտվել հիանալի շանսերից: Մենք պայքարում ենք, բայց սխալ: Բացասական արդյունքները կրկնվում են»,- Բունդեսլիգայի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը:









































