Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պատասխանել է երկրպագուների` իրեն հասցեագրված գործողություններին:
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում կայացած «Բրենտֆորդ»-ի դեմ հանդիպմանը լոնդոնյան ակումբի ֆանատները երգ էին հասցեագրել իսպանացի մասնագետին` «Դու չգիտես, թե ինչ ես անում» բովանդակությամբ:
«Ես կարող եմ հաստատ ասել, որ Մատայի ներկայությունը պետք է փոխեր խաղի ընթացքը: Այսպիսով` ես գիտեմ, թե ինչ եմ անում»,- հայտարարել է մասնագետը:



































