Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Ադրբեջանի «կիպրական» պատասխանը Հունաստանին

Ադրբեջանական SalamNews.org կայքը հաղորդում է, որ «Ադրբեջանի քաղաքացիական համերաշխություն» կուսակցության նախագահ, խորհրդարանական Սաբիր Ռուստամհանլըն մեկնաբանել է Բաքվում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի՝ կիպրական խնդրի շուրջ հնչեցրած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, թե Հունաստանը հուսով է, որ կիպրական խնդիրը լուծում կստանա ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևերի շրջանակներում, և որ նմանատիպ միջազգային խնդիրները պետք է իրենց լուծումը ստանան հենց այդ հարթությունում:

Այս կապակցությամբ Սաբիրը նշել է. «Անկախ նրանից, թե Հունաստանի նախագահն ինչ է ասել, Ադրբեջանը կիպրական հարցում մշտապես աջակցել և աջակցելու է Թուրքիային: Ես չեմ հավատում, թե Ադրբեջանը կարող է կիպրական հարցում Թուրքիայից տարբեր դիրքորոշում ունենալ: Մենք «մեկ ազգ ենք, երկու պետություն»»:

Հիշեցնենք, որ կիպրական խնդիրը շարունակում է չլուծված մնալ 1974 թվականից, երբ Հյուսիսային Կիպրոս ներխուժեցին թուրքական զորքերն ու գրավեցին Կիպրոսի տարածքի 37 տոկոսը (3355 քառակուսի կիլոմետր), ինչը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»:

Ի դեպ, ողջ աշխարհում միայն Թուրքիան է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, իսկ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի պատճառով զրկված է այդ գայթակղությունից:

Տարիներ առաջ Ադրբեջանը մտադիր էր ավիաչվերթեր կազմակերպել դեպի Հյուսիսային Կիպրոս: Սակայն հունական կողմը սպառնաց համարժեք կերպ վարվել` ավիաթռիչքեր կազմակերպելով դեպի Ստեփանակերտ: Դա իր ներգործությունն ունեցավ ադրբեջանական կողմի վրա, և նա հետ կանգնեց իր մտադրությունից:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կողմից շրջանառության մեջ դրված «մեկ ազգ, երկու պետություն» հասկացությանը, ապա թուրք-ադրբեջանական կողմն այդ առումով դեռ որոնումների մեջ է, քանի որ ներկայումս կարելի է հանդիպել նաև «մեկ ազգ, երեք պետություն» հասկացությանը` նկատի ունենալով նաև Հյուսիսային Կիպրոսը: Իրականում «մեկ ազգ, երկու պետություն» հասկացությունը բնորոշ է հենց մեզ` հայերիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում