ՀՀ Նախագահի հրամանագրով Ա.Գևորգյանն ազատվել է Անկախ Պետությունների Համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգողի պարտականություններից: ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Անկախ Պետությունների Համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգող է նշանակվել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հրամանագրերն ստորագրելիս ՀՀ Նախագահը ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունել Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ հաստատված՝ Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ազգային համակարգողների մասին կանոնակարգի 3-րդ կետը:









































